Մատենավար
11 հոկտեմբեր 2021

«Արաբկիր» բժշկական համալիրն իր թիմն ընդլայնելու նպատակով աշխատանքի է հրավիրում մատենավարների
 

Աշխատանքի նկարագրություն

• Տրամադրել այցելուններին ահրաժեշտ տեղեկություններ

• Կատարել այցելությունների, բուժզննումների նախնական հերթագրում և գրանցում

• Պատասխանել հեռախոսազանգերին` ներկայացնելով ճշգրիտ տեղեկություններ

• Կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ

• Անհրաժեշտության դեպքում ստանձնել նոր պարտականություններ՝ ըստ անմիջական ղեկավարի պահանջի

Պահանջներ

• Բարձրագույն կրթություն

• Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց ունակություն

• Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

• Համակարգչային հմտություններ

• Թիմային աշխատանքի ունակություն
 

Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթի-ուրբաթ 09:00-16:45:

Ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով` Մատենավար:

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: