«Արաբկիր» ԲՀ-ն աշխատանքի է հրավիրում դեղագետի
13 օգոստոս 2021

«Արաբկիր» ԲՀ-ում առկա է դեղագետի թափուր աշխատատեղ` «Դեղագիտություն» մասնագիտության դիպլոմով անձանց համար:

 

Պարտականություններ

✅հիվանդանոցային դեղատանը ներդեղատնային պատրաստուկների պատրաստում, մանրակշռում, դեղաչափում ✅դեղանյութերի և պատրաստուկների պահպանում և բաց թողնում

✅դեղատան վարիչի տված այլ հանձնարարությունների կատարում

 

Պահանջներ

✅պատասխանատվության զգացում

✅պարտաճանաչություն

✅բծախնդրություն, ճշգրտություն

 

Պայմաններ

✅աշխատանքային գրաֆիկը` հնգօրյա, ժ. 09:00-16:45

✅որոշակի ժամկետով փորձաշրջան` նախնական հարցազրույցից հետո Դիմել ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել [email protected] հասցեին` վերնագրում նշելով` դեղագետ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: