Մարտի 21. Դաունի համախտանիշի օրը
21 մարտ 2025

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
 

Օրվա 2025թ-ի կարգախոսն է. «Կոչ ենք անում բոլոր կառավարություններին բարելավել մեր աջակցության համակարգերը»:

Աշխարհում ծնվող յուրաքանչյուր 700 երեխայից մեկի մոտ 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ է լինում, ինչն էլ համարվում է Դաունի համախտանիշի պատճառ եւ այդ համախտանիշն ունեցող մարդկանց արտաքին նմանության հիմնավորում: Հայաստանում հստակ վիճակագրություն այդ համախտանիշն ունեցող երեխաների մասին չկա, սակայն հայտնի է, որ 2023թ-ին այդ համախտանիշն արձանագրվել է 0-2 տարեկան 45 երեխայի մոտ:

«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում Դաունի համախտանիշ ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաները ստանում են կինեզիոթերապիստի, էրգոթերապիստի, լոգոպեդի, հոգեբանի եւ հատուկ մանկավարժի մասնագիտական ծառայություններ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: