Մանկական լապարասկոպիկ ուրոլոգիա Լյուկա Մացոնեի հետ
12 մարտ 2025

«Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի մանկական ուրոլոգ Լյուկա Մացոնեն: Շվեյցարացի գործընկերոջ հետ «Արաբկիրի» մասնագետներն իրականացրել են մի շարք խորհրդատվություններ եւ վիրահատություններ: Փորձի փոխանակման հիմնական ուղղությունն այս անգամ լապարասկոպիկ պիելոպլաստիկան էր` հիդրոնեֆրոզ ունեցող տարբեր տարիքի երեխաների մոտ:
 

Համագործակցությունն արտասահմանցի առաջատար գործընկերների հետ «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատանքի հիմնական սկզբունքներից է: Մենք կարեւորում ենք աշխարհին համընթաց քայլելը եւ բժշկության արդի ձեռբերումները մեր պացիենտներին հասանելի դարձնելը:

 

#ArabkirMC #KinderspitalZürich #ՄանկականԼապարասկոպիկՈւրոլոգիա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: