Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի օր
04 մարտ 2025

Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում ապրող 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի:
 

Նմանատիպ տվյալներ են նաեւ մեր երկրի դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC) մեջ. 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը, եւ 15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։

Նշված հետազոտությունները Հայաստանում իրականացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի` 2024թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն ճանաչված Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը:
 

Ճարպակալումը բազմագործոն քրոնիկական խնդիր է, բնորոշվում է ճարպի կուտակումով, ինչը բերում է առողջության վատթարացման։
 

Ավելորդ քաշից եւ ճարպակալումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է․

  • սահմանափակել հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի եւ ցանկացած այլ էկրանին նայելու ժամանակը,
  • օրական առնվազն 1 ժամ լինել ֆիզիկապես ակտիվ,
  • սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը,
  • սնվել կանոնավոր,
  • լինել տեղեկացված եւ զերծ մնալ մեծ քանակով շաքար, աղ, ճարպեր պարունակող սննդից,
  • պահպանել քնելու ռեժիմը,
  • ժամանակին այցելել բժշկի:
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: