«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի անդամների հանդիպում
27 հունվար 2025

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Նա նշել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես են բժշկական կենտրոնները միավորվում՝ միասին առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված քայլեր իրականացնելու համար։

Հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանն ամփոփել է առողջապահական ոլորտի անցնող տարին, ներկայացրել 2025 թվականի ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև լսել մասնագետների առաջարկները։ Նման կառուցողական քննարկումները կարևոր դեր են խաղում առողջապահության շարունակական զարգացման և որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման գործում։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Լաբորատոր ախտորոշման մասնագետների օրը
Ապրիլի 15-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Լաբորատոր ախտորոշման մասնագետների օր Նրանք մասնագետներ են, առանց որոնց աշխատանքի հնարավոր չէ սկսել եւ ավարտել պացիենտների բուժումը, լաբորատոր ախտորոշման վրա է հիմնված բժշկությունն ամբողջ աշխարհում: Շնորհավորում ենք մեր լաբորատոր ծառայության աշխատակիցներին եւ նրանց գործընկերներին` մաղթելով առողջություն, խաղաղ ու անվրդով պայմաններում աշխատելու հնարավորություն: Շնորհակալություն, սիրելիներ «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն աշխատում է ամեն օր եւ օրվա բոլոր ժամերին` ախտորոշման ամբողջական փաթեթ առաջարկելով բոլոր տարիքի մարդկանց` նորածիններից մինչեւ չափահասներ եւ ծերեր, անկախ այն հանգամանքից` մարդը «Արաբկիր» բժշկական համալիրում բուժվող պացիենտ է, թե ոչ: Լաբորատորիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ հղումով. https://arabkirmc.am/hy/services/4 #ԱրաբկիրԲՀլաբորատորիա