Այսօր Մանկաբույժների օրն է
Ուրախ ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրը մեր երկրի մանկաբույժներից շատերի մասնագիտական դարբնոցն է եւ ուղենիշը: Հանուն փոքրիկների առողջության օր ու գիշեր աշխատող մեր մեծ ընտանիքում ոչ միայն մանկաբուժական մի քանի բաժանմունք եւ արտահիվանդանոցային կաբինետներ են գործում, այլեւ ԵՊԲՀ Մանկաբուժության 2-րդ ամբիոնն ու Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը` որպես գիտագործնական հետազոտությունների եւ մասնագիտական-կրթական աջակցության յուրահատուկ օղակ:
Սիրելի մանկաբույժներ, դուք եք, որ նվիրաբար ծառայում եք հասարակությանը` հանուն երեխաների առողջության ու կյանքի որակի, ձեր հոգատարության եւ մասնագիտական ջանքերի շնորհիվ է, որ կրկին ժպտում ու տուն են վերադառնում փոքրիկ պացիենտները:
Շնորհակալ ենք եւ շնոհավորում ենք