Երիկամի համաշխարհային օր. սիմպոզիում
14 մարտ 2024

Ավարտվեց Երիկամի համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումը՝ 80-ից ավել բժիշկների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը:


Սիմպոզիումի գիտական մասում ներկայացվեցին օնկոերիկամաբանությանը, ինչպես նաեւ հեմորագիկ ուրեմիկ համախտանիշին, հեմոդիալիզին ու երիկամի փոխպատվաստմանն առնչվող թեմաներ, յուրօրինակ եւ հազվագյուտ դեպքեր: Բանախոսները ներկայացնում էին «Արաբկիր» բժշկական համալիրը, «Միքայելյան» համալսարանան հիվանդանոցը, Յոլյանի անվան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը եւ Աստղիկ բժշկական կենտրոնը:


Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» բժշկական համալիրը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիան` Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: