Սիմպոզիում

Մարտի 14. Երիկամի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության` օրվան նվիրված այս տարվա կարգախոսն է`
Երիկամի առողջություն բոլորի համար
Առաջնահերթություն տալով խնամքին և բուժման հասանելիությանը:

Օրվա առիթով աշխարհի շատ երկրների բժշկական և հասարակական համայնքներ տարբեր միջոցառումներ են անցկացնում, որոնց հիմնական նպատակը երիկամների և դրանց առողջության պահպանության մասին իրազեկվածության բարձրացումն է:

«Արաբկիր» բժշկական համալիրը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիան` Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ, նույնպես միանում են այդ նպատակին և հրավիրում երիկամաբաններին, հեմոդիալիզի մասնագետներին և մյուս բոլոր ցանկացողներին` մասնակցելու «Երիկամի համաշխարհային օր» սիմպոզիումին` մարտի 14-ին, ժամը 15:30, բժշկական համալիրի կոնֆերանսների դահլիճում: Հասցեն` Մամիկոնյանց 30:

Ողջույնի խոսքով հանդես կգան պրոֆեսորներ Արա Բաբլոյանը և Աշոտ Սարգսյանը:

Թիրախային լսարանը` մեծահասակների և մանկական երիկամաբաններ, հեմոդիալիզի բժիշկներ, տրանսպլանտոլոգներ:

Հարցերի դեպքում գրել [email protected] կամ [email protected] հասցեներին: 
 

Վերջին նորություններ
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
​Շնորհավորում ենք ​«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ավելի քան 35 տարի խնամքով պահված խաղալիքը Անդրանիկի բուժման պատմության, բժիշկ-պացիենտ բարեկամության լուռ վկան է
13 ապրիլ
Անդրանիկը «Արաբկիր» բժշկական համալիրի պացիենտներից է։ Տասնամյակներ առաջ Արա Բաբլոյանը վիրահատում է փոքրիկ տղային և խաղալիք նվիրում։ 30 տարի անց Անդրանիկի առողջության պատասխանատվությունը իր վրա է վերցնում Սերգեյ Բաբլոյանը և կատարում երիկամի փոխպատվաստում։ Հետվիրահատական հերթական այցերից մեկի ժամանակ Անդրանիկը, ի նշան երախտագիտության իր կյանքը փրկած հայր և որդի Բաբլոյաններին, իր հետ «Արաբկիր» բժշկական համալիր է բերում այն խաղալիքը, որը իրեն նվիրել էր Արա Բաբլոյանը 1991 թվականին։ Սերունդների համագործակցությունը մի կարևոր նպատակ ունի՝ կերտելու առողջ հասարակություն և շարունակելու լինել առողջության վստահելի գործընկեր։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ