Հայաստան. լսողության աջակցություն
03 մարտ 2024

Այսօր մարտի 3-ն է՝ լսողության համաշխարհային օրը: Սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու լսողության զգայարանի, դրա խնամքի կարեւորության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա ուղերձն է՝ լսողական աջակցություն բոլորին. սա նշանակում է, որ լսողության խանգարումներն ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ նորածնային շրջանից մինչեւ ծերություն:


Օրվա առիթով առաջարկում ենք դիտել «Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի վերջին առաքելության մասին պատմող տեսանյութը: Ծրագիրը նախաձեռնել է լոսանջելեսաբնակ Հայկուհի եւ Արմեն Կավուկչյանների ընտանիքը, հայաստանյան գործընկերն է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը: Սկսած 2017թ-ից այս ծրագրով լսողական սարքեր են ստացել հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը՝ մեծամասնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, բարձրակարգ թվային լսողական սարքեր:
 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy