Մեր նոր գործընկերները
01 նոյեմբեր 2023

Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական մեծ թիմին են միացել մեր գործընկերներ Էռնեստ Լալայանը` մանկաբույժ, Ռուբեն Խաչատրյանը` բժիշկ-ռադիոլոգ, Արմեն Աբհարամյանը` գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ եւ Լիանա Գրիգորյանը` լոգոպեդ
 

Նախապես գրանցվել կարող եք` զանգահարելով
015 400 300 եւ ներքին` 21 27` մանկաբույժի խորհրդատվության համար,
010 23 20 20` ուլտրաձայնային հետազոտության համար, 
015 400 300 եւ ներքին` 12 16` գաստրոէնտերոլոգի խորհրդատվության եւ էնդոսկոպիկ հետազոտության համար, 
010 26 47 62` լոգոպեդական պարապմունքների համար:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ փորձագետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի Կենտրոնական գրասենյակը նախաձեռնել է հիվանդանոցային մանկաբուժական ուղեցույցների արդիականացման գործընթաց, որին մասնակցում են ընտրված փորձագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Քաթարից, աֆրիկական, ասիական, հարավամերիկյան այլ երկրներից։   Որպես ԱՀԿ արևելաեվրոպական տարածաշրջանը ներկայացնող փորձագետ, խմբում ներգրավված է «Արաբկիր» ԲՀ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Որպես համախմբագիր նա մասնակցել է 2022թ-ին հրապարակված ամբուլատոր բուժման ԱՀԿ Եվրոպական ուղեցույցի մշակմանը նույնպես։   Համագործալցելով ԱՀԿ-ի հետ` Առողջապահության նախարարությունն այս պահին թարգմանում է ձեռնարկը` Հայաստանում տեղայնացնելու համար: Այս աշխատանքները մեծապես նպաստում են Հայաստանում առավել օպտիմալ ուղեցուցների մշակմանը և երեխաների և մեծահասակների բուժման որակի բարելավմանը: