Մաքրուհու աշխատանք
02 օգոստոս 2023

‼️‼️‼️ «Արաբկիր» բժշկական համալիրին շտապ անհրաժեշտ են սանիտարներ/մաքրուհիներ:

???? Պահանջվող հմտություններ

✅ Արագաշարժություն

✅ Մաքրասիրություն

✅ Պարտաճանաչություն

???? Պարտականություններ

✅ Իրականացնել հատկացված տարածքի մաքրման աշխատանքերը:

✅ Պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները:

???? Գրաֆիկը` հնգօրյա, ցերեկային:

???? Դիմելու համար խնդրում ենք գալ «Արաբկիր» ԲՀ, հասցեն` Մամիկոնյանց 30։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Բժշկի խորհուրդը
«Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների եւ դեռահասների ինստիտուտի ղեկավար, ԱՆ Մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է կարճ եւ հստակ տեղեկություններ հակաբիոտիկների մասին:   Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա: Սուր շնչառական հիվանդությունների բացարձակ մեծամասնության պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբիոտիկները ոչ մի կերպ չեն ազդում:   Հակաբիոտիկներ նշանակվում են թոքաբորբի, միջին ականջի, նշագեղձերի, քթի ծոցերի մանրէային բորբոքումների ժամանակ:   Հակաբիոտիկների` առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են ազդում նաև մարդու օրգանիզմում բնակվող օգտակար մանրէների վրա:   Բայց սա ամենևին չի նշանակում, որ հակաբիոտիկները կորցնում են իրենց կարևոր, հաճախ կյանք փրկող դերը: Շատ հիվանդությունների բուժման համար պետք է կիրառվեն հակաբիոտիկներ: Սակայն պետք է լինեն նշանակման հստակ ցուցումներ, իսկ դեղամիջոցի տեսակը, դեղաչափը և տևողությունը պետք է համապատասխանեն արդի բժշկագիտության մոտեցումներին: Հակառակ դեպքում` հնարավոր է կայունություն առաջանա հակաբիոտիկի հանդեպ և այն այլևս պացիենտի բուժման գործում ազդեցություն չունենա:   Կարդացեք, խուսափեք հակաբիոտիկների սխալ օգտագործումից, առավելեւս` չարաշահումից: Եվ ամենակարեւորը` հիշեք, որ հակաբիոտիկ նշանակում է միմիայն բժիշկը: 
Մանկական ռադիոլոգիա. սիմպոզիումի հավաստագրեր
ՈՒշադրություն, հարգելի գործընկերներ,   եթե դուք դեռեւս չեք ստացել Ավստրիայի Գրացի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ անցկացված մանկական ռադիոլոգիային նվիրված կրեդիտավորված սիմպոզիումի հավաստագրերը, խնդրում ենք զանգահարեք «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշման ծառայություն` 010 23 30 30 հեռախոսահամարով եւ ներկայացեք` նշելով սիմպոզիումին Ձեր մասնակցության մասին: Մեր աշխատակիցները կճշտեն հավաստագրի առկայությունն ու կհրավիրեն Ձեզ` ստանալու այն:   Հիշեցնենք, որ սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն եւ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում: Առողջապահության նախարարությունը կրեդիտավորել է սիմպոզիումը` 2 գործնական եւ 8 տեսական միավորներով:
Գլխուղեղի կիստայի դրենավորում
Ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ հերթական նյարդավիրաբուժական վիրահատությունն է իրականացվել «Արաբկիր» բժշկական համալիրում: Այս համակարգը թույլ է տալիս անել միջամտություններ, որոնք մինչ այդ անհանար էին համարվում: News.am-ի պատրաստած տեսանյութը 35-ամյա պացիենտի գլխուղեղի կիստայի դրենավորման մասին է` ստերեոտակտիկ համակարգի միջոցով: Այն կիրառվում է նաեւ Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաեւ գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության եւ բիոպսիայի ժամանակ։ Մանրամասները ներկայացնում են նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը:   «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է հերթական վիրահատությունը ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ։ Կատարում են 35–ամյա տղամարդու գլխուղեղի կիստայի դրենավորում։ Կիստայից բացի տղամարդն ունի նաև գլխուղեղի մեծ ուռուցք, բայց պացիենտին անհանգստություն պատճառողը ոչ թե այդ ուռուցքն է, այլ կիստան. բացատրում է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։   «Պացիենտը Մի քանի տարի առաջ ունեցել է գանգատներ, հետազոտվել է, գլխուղեղի ՄՌՏ է արվել, հայտնաբերվել է գլխուղեղի խորանիստ հատվածների մեծ չափսերի ուռուցք, որը ներաճած էր կարևոր նյարդանոթային համակարգի մեջ, ոչ վիրահատական դեպք էր, և կատարվել է ճառագայթային բուժում։ Ուռուցքը գտնվում է ուղեղի ցողունին հարող հատվածում, որտեղ կա բավականին խիտ անոթային նյարդային համակարգ», – ասում է Սևակ Բադալյանը, նշելով, որ այդ ուռուցքի անգամ մասնակի վիրահատությունը կարող էր բերել լուրջ նյարդաբանական դեֆիցիտի։   «Ուռուցքի չափերը ստաբիլ են ճառագայթումից հետո, սակայն հարակից առկա է կիստա, որը, դինամիկ հետազոտությամբ, չափերով մեծանում է և առաջացնում է նյարդաբանական դեֆիցիտի խորացում։ Այդ պատճառով որոշեցինք կատարել կիստայի դրենավորում՝ հեղուկի հեռացում, որպեսզի հիվանդի մոտ պահպանվի նյարդաբանական կայուն վիճակ», – ասաում է նա։     Նախքան վիրահատությունը հիվանդն անցնում է  MRT հետազոտություն, իսկ վիրահատությունից անմիջապես առաջ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա։ Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով այդ երկու հետազոտությունները համադրվում  են՝ վիրահատությունը ճշգրիտ կատարելու համար։   «Որոշվում է վիրահատական մուտքը և թիրախը, ինչպես նաև խորությունը տեղադրման խողովակի և կատարվում է դրենավորում կիստայի խոռոչի, և միացում մաշկի տակ գտնվող հատուկ ռեզերվուարին։ Վիրահատությունը կատարվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմաբ, որը ապահովում է բավականին բարձր ճշգրտություն․միկրո-միլիմետրերի ճշգրտությամբ հնարավոր է հասնել համապատասխան թիրախին», – պարզաբանում է Սևակ Բադալյանը։   «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը նշում է. ստերեոտակտիկ համակարգը թույլ է տալիս նյարդավիրաբուժությունում իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք  մինչեւ այսօր անհասանելի էին։ Այն կիրառվում է Պարկինսոնի հիվանդության և էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության  և բիոպսիայի ժամանակ։   «Ստերեոտակտիկ բիոպսիան  մինիմալ ինվազիվ միջամտություն է․հիվանդի գլխին ամրացվում է ստերեոտակտիկ շրջանակը, որից հետո համակարգչային տեխնոլոգիայի օգնությամբ մենք հստակ պարզում ենք այն ուղղությունը և այն հատվածը, որտեղից մենք պետք է կատարենք այդ ասեղային բիոպսիան, և պարզապես մոտ մեկ սանտիմետրանոց կտրվածք է արվում գանգի վրա և կտրվածքից մենք մաքսիմալ ճշգրտությամբ կարողանում ենք ներթափանցել գլխուղեղի անգամ ամենախորանիստ ուռուցքի մեջ և առանց որևիցե շրջակա հյուսվածք վնասելու և մինիմալի հասցնելով բոլոր վիրահատական ռիսկերը կարողանում ենք կատարել բիոպսիա», – ասում է նա։   Բժիշկը հավելում է. բիոպսիան  որպես կանոն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ հիվանդը գտնվում է արթուն վիճակում։ Այս միջամտությունից մի քանի ժամ անց, հիվանդը կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։   «Կա ձևավորված թյուր կարծիք, որ գլխուղեղի ուռուցքներին պետք չէ բիոպսիա, այլ պարզապես պետք է հեռացնել, բայց կան գլխուղեղի որոշակի  ուռուցքներ, օրինակ՝ կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմա, որոնց դեպքում վիրաբուժական  միջամտությունը բուժման պլանի մեջ ներառված չէ, և այստեղ պարզապես անհրաժեշտ է կատարել ստերեոտակտիկ բիոպսիա կամ այլ բիոպսիա, որից հետո հիվանդը կստանա ճառագայթային և քիմիաթերապիա», – ասում է Նիկո Արզումանյանը։   Բիոպսիայից հետո ստացված նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտության, որոշվում է ուռուցքի տեսակը, ըստ այդմ էլ՝ հետագա բուժման մարտավարությունը, եթե ուռուցքը ենթակա է վիրահատության, ապա նաեւ վիրահատության ծավալը։   Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել նաև տեղային քիմիաթերապիա, ասում է բժիշկը. Նիկո Արզումանյանը նշում է. «Արաբկիր» բժշկական համալիրը անընդհատ զարգացնում է նյարդավիրաբուժական ծառայությունները, ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։ Վերջին նման նորամուծությունը, որը ևս իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ՝ ստերեոէլեկտրոէնցեֆալոգրաֆիան է։ Ուղեղի խորանիստ հյուսվածքներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է ուղեղի ոչ նորմալ էպիլեպտոգեն ակտիվությունը։ Այս հետազոտությունը շատ կարևոր է էպիլեպսիայի բուժման համար։
Արցախցի փոքրիկները «Արաբկիրի» ճամբարում
Շարունակվում են կրթական-մարզական-հանգստի ու վերականգնողական ծրագրերով հագեցած օրերն «Ապարանի» առողջարանային ճամբարում: Այս տարի ճամբարականներից մոտ մեկ տասնյակն արցախցիներ են` Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից: Նրանք, ինչպես եւ մյուսները, գրանցված են «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր դիսպանսերներում եւ պարբերաբար այցելում են` հերթական զննումների, հետազոտությունների, դեղեր ստանալու նպատակով: Արցախցի աս երեխաները Հայաստանում էին, երբ փակվել է դեպի տուն տանող միակ ճանապարհը: Նրանց մասնակցությունը ճամբարին ապահովվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:   Անդրանիկը, Արենն ու Արմանը եղբայրներ են` Ասկերանի Այգեստան գյուղից: Արենն ամենաշատը ֆուտբոլի ժամերն է հավանում ճամբարում, իսկ Անդրանիկը` երեխաների հետ շփումը: Այստեղ նրանք նոր ընկերներ են գտել, նոր կապեր ու հույս ունեն, որ էլի առիթներ կլինեն հանդիպելու, միասին ժամանակ անցկացնելու:   Իսկ Մարսելի համար ճամբարն առանձնակի հիշվող է լինելու: Նա այստեղ դիմավորեց իր տասնամյակը` ճամբարի մեծերի ու փոքրերի ուրախ ընկերակցությամբ: Մարսելը Ստեփանակերտից է, առաջին օրը շատ էր կարոտել ծնողներին, առաջին անգամ էր առանձին լինելու: Բայց հիմա, հատկապես ծննդյան յուրահատուկ տոնից հետո, կարոտելու է ընկերներին ու դաստիարակներին. ասում է` գոհ եմ, շնորհակալ եմ, չէի պատկերացնում, որ այսքան լավ կանցնի ծնունդս:   Շնորհավորում ենք մենք էլ եւ Մարսելին ու բոլոր փոքրիկներին մաղթում առողջություն ու խաղաղություն: