«Արաբկիր» ԲՀ-ը IMCA6-ում
11 հուլիս 2023

Ամփոփելով «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնակցությունը IMCA6-ին` Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարին

  • սատելիտային երկու սիմպոզիում` «Մանկական մաշկաբանություն» եւ «Ցիստիկ ֆիբրոզ» թեմաներով,
  • շուրջ երեք տասնյակ բանավոր ելույթ համագումարի պլենար նիստերի եւ սատելիտային սիմպոզիումների ժամանակ` առողջապահության կազմակերպման, բուժքույրական գործի, թերապեւտիկ եւ վիրաբուժական մասնագիտությունների թեմաներով,
  • շուրջ երեք տասնյակ տպագրված աբստրակտ` Առողջապահության Ազգային Ինստիտուտի «Առողջապահության եւ բժշկագիտության հայկական հանդեսում»:
  • «Արաբկիրի» 9 մասնագետ ընդգրկված էր համագումարի 119 հոգանոց գիտական խորհրդում

Համագումարի պատվավոր նախագահն էր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
 

Նշենք, որ այս անգամ համագումարին մասնակցել է աննախադեպ թվով` 518 մասնագետ, նրանցից 345-ը` Հայաստանից:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy