IMCA 6. «Արաբկիր» ԲՀ-ի սատելիտային սիմպոզիումները
03 հուլիս 2023

Սիրելի գործընկերներ,
 

տարվա խոշորագույն բժշկական-առողջապահական իրադարձության` Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարի բացմանը հաշված օրեր են մնացել: Այն տեղի կունենա հուլիսի 5-ին` Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հիմնական նիստերը կանցկացվեն հուլիսի 6-ից 8-ը` Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Համագումարի պատվավոր նախագահն է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
 

Համագումարին եւ սատելիտային համաժողովներին կմասնակցի շուրջ 2000 մասնագետ` Հայաստանից եւ արտասահմանից: Արդեն սկսվել են սատելիտային համաժողովները, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով: https://6imca.am/satellite-symposiums
 

«Արաբկիր» բժշկական համալիրը եւս հյուրընկալելու է սատելիտային համաժողովի մասնակիցների` «Ցիստիկ ֆիբրոզը 21-րդ դարում. ախտորոշման եւ բուժման ժամանակակից հնարավորությունները» թեմայով, հուլիսի 7-ին, համալիրի կոնֆերանսների դահլիճում: Սիմպոզիումի ծրագիրը` հղումով:

https://6imca.am/.../%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80...

 

Իսկ մինչ այդ` հուլիսի 5-ին, «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայությունն ու Մանկական մաշկաբանների հայկական ասոցիացիան հրավիրում են «Մանկական մաշկաբանություն» սատելիտային սիմպոզիումին` Ադմիրալ Իսակով 11 հասցեում (Downtown Foodpark): Ծրագիրը` հղումով. https://6imca.am/.../2023/05/Pediatric-Dermatology.pdf

 

Համեցեք: Արդյունավետ, հագեցած գիտական եւ համագործակցային օրեր ենք մաղթում բոլորիդ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1