Արա Բաբլոյանը` Երեխաների առողջության հիմնադրամի խորհրդի անդամ
14 հունիս 2023

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցությունն օրինակելի է. համատեղված ջանքեր` հանուն երեխաների կյանքի եւ կյանքի որակի:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմում է նաեւ «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

Բարի ընթացք ենք մաղթում հիմնադրամի ամբողջ թիմին` մարդասիրական բոլոր նախաձեռնությունների ճանապարհին:

https://www.facebook.com/hfcarmenia/posts/pfbid0XDShnGhmAsZ1xWLWne7VVJ4f2XmeTGvbemFb2UkggkZYoLx478UgJJLS1qAz2TeHl

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: