ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հերթագրումների փոփոխություններ
15 մայիս 2023

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 

Սիրելի այցելուներ,
 

տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի են ունեցել հերթագրումների փոփոխություններ:
 

Եթե Դուք որեւէ ծառայությունում պետպատվերով սպասարկվելու համար ունեք ամրագրված օր եւ համապատասխան բաժնի մատենավարներից դեռեւս չեք ստացել զանգ` հերթագրման նոր օրվա մասին, խնդրում ենք նորից զանգահարեք տվյալ բաժին եւ ճշտեք այցելության նոր օրը:
 

Ընդհանուր հեռախոսահամարը` 015 400 300 եւ ներքին` 11 11:

Բաժինների հեռախոսահամարները` հղումով.

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Օստեոիդ օստեոմայի հաղթական դեպք մեր թիմի համար
Հազվադեպ հանդիպող հերթական դեպքն ու հերթական թիմային հաղթանակը «Արաբկիր» բժշկական համալիրում  17 տարեկան պացիենտը երեք տարի շարունակ գանգատվել է կոնքազդրային ձախ հոդի ցավից, վերջին շրջանում սկսել կաղալ: Բազմիցս հետազոտվել է եւ, ինչպես սովորաբար է լինում, դիմել ռեւմատոլոգի խորհրդատվության, ստացել կոնքազդրային արթրիտի բուժում: Բուժման արդյունավետությունը չտեսնելով` պացիենտն ուղղորդվել է «Արաբկիր» բժշկական համալիր` օրթոպեդի խորհրդատվության: Օրթոպեդները կասկածել են օստեոիդ օստեոմա, նշանակել  համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչն էլ հաստատել է տղայի ազդրոսկրի վզիկի վրա օստեոիդ օստեոմայի առկայությունը:    Օստեոիդ օստեոման հանդիպում է 100 000 մարդուց 1-2-ի մոտ, հիմնականում` 5-20 տարեկանում: Ոսկրային գոյացություն է, որի ծագումնաբանությունը շատ դեպքերում մնում է չբացահայտված: Կարող է տեղակայված լինել ոսկրային հյուսվածքի տարբեր մասերում, ավելի հաճախ` խողովակավոր ոսկրերի ծայրային հատվածներում: Առաջացնում է ցավ` հատկապես գիշերային ժամերին:  Պացիենտի կյանքի որակի վրա էականորեն ազդող ցավը վերացնելու նպատակով որոշվել է կատարել վիրաբուժական միջամտություն` համակարգչային տոմոգրաֆիկ վերահսկողությամբ: Դա հնարավորություն է տալիս հստակ որոշել դեպի օստեոմա վիրաբուժական սարքերի մուտքի ամենակարճ, քիչ տրավմատիկ եւ արդյունավետ ճանապարհն ու նվազագույն ինվազիվ եղանակով հասնել պաթոլոգիկ օջախին` չվնասելով անատոմիական կարեւոր այլ հատվածներ:  Նախապես ընտրված մուտքով օրթոպեդ-վիրաբույժը նախ պաթոլոգիկ օջախի մեջ անց է կացրել մետաղական ուղղորդիչ շյուղ, այնուհետև շյուղի մուտքի հատվածում կատարել  մաշկի մոտ 1սմ երկարությամբ կտրվածք, հետո հատուկ շաղափի միջոցով ամբողջությամբ հեռացրել պաթոլոգիկ օջախը։ Վիրահատության ամբողջ ընթացքին հետեւել  է բժիշկ-ռադիոլոգը`  վերահսկելով համակարգչային տոմոգրաֆիայով ստացվող պատկերները:    Պացիենտը միջամտության արդյունավետությունը զգացել է անմիջապես վիրահատությունից հետո` ցավի ռադիկալ վերացումով եւ հավասարակշռված քայլվածքի վերականգնումով:
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա
 Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա ներկայացրել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան:    Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:  Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցություններն են` զարկերակային ճնշման բարձրացումը, սրտի աշխատանքի արագացումը, տագնապի զգացողությունը, անհանգստությունը, քնի խանգարումն, անքնությունը, ջրազրկումը, ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարումը,  երիկամների սուր անբավարարությունը,  ցնցումները:  Հայաստանում, ինչպես  ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։  Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը  շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։ ???? Նույն թեմայով տեսանյութը` շուտով: