Ասուլիս. Էպիլեպսիայի օր
28 մարտ 2023

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գեւորգյանն ու «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը մասնակցել են էպիլեպսիայի օրվան նվիրված ասուլիսի` Սպուտնիկ Արմենիա ռադիոընկերությունում:
Հնչել են մի շարք հարցերի պատասխաններ` էպիլեպսիայի, այս խնդրով ապրող մարդկանց հանդիպող դժվարությունների եւ դրանց հաղթահարման ձեւերի մասին: Օրվա կարեւոր ուղերձը` չընկալել էպիլեպսիան որպես դատավճիռ եւ չպիտակավորել մարդկանց` էպիլեպսիա ունենալու համար: Սա խնդիր է, որ կարող է պատահել բոլորին: Պետք է պարզապես սովորել ապրել էպիլեպսիայով եւ դրսեւորել ճիշտ վարքագիծ` էպիլեպտիկ ցնցումների ժամանակ: 

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: