Մարդը մեղավոր չէ, եթե ունի էպիլեպսիա
27 մարտ 2023

Եվս մեկ անդրադարձ «Մանուշակագույն օրվա» խորհրդին: «Առավոտը» զրուցել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գեւորգյանի հետ:

Կարդացեք, եղեք իրազեկված,

  • փորձեք տարբերակել էպիլեպտիկ նոպան էպիլեպսիա հիվանդությունից,
  • տեղեկացեք էպիլեպսիայի եւ էպիլեպտիկ ցնցումների հիմնական տեսակների, դրանց ծագման պատճառների ու ռիսկի գործոնների, բուժման ժամանակակից հնարավորությունների մասին,
  • իմացեք, թե ինչպես պետք է պահեք ձեզ, եթե ձեր կողքին որեւէ մեկը էպիլեպտիկ ցնցումներ է ունենում
  • եւ, ամենակարեւորը, հիշեք, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, պետք չէ մարդկանց պիտակավորել այս առիթով կամ թաքցնել խնդիրը` չպիտակավորվելու համար:

    Խնդիրներ ունենում են բոլորը, ոչ ոք ապահովագրված չէ, եւ ոչ ոք մեղավոր չէ, եթե ունի, օրինակ, էպիլեպսիա: 

     
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: