Դասընթաց. մանկական ռեսպիրատոր բժշկություն
24 մարտ 2023

Սիրելի գործընկերներ, հրավիրում ենք հատկապես թոքաբանների, ալերգոլոգների, մանկաբույժների, սրտաբանների ուշադրությունը,
 

«Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունենալու Մանկական ռեսպիրատոր բժշկության ուսուցման դասընթաց: Դասընթացի պատվավոր հյուրն է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի ռեսպիրատոր հիվանդությունների եւ քնի խանգարումների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մյուլլերը:
 

Ներկայացվելու են դասախոսություններ

  • նախադպրոցական տարիքում սուլող շնչառության,
  • բրոնխիալ ասթմայի եւ դրա ախտորոշման,
  • բրոնխիոլիտների/բրոնխիտների բուժման,
  • սուր եւ խրոնիկական հազի թեմաներով:

Դասախոսություններն անց են կացվելու մարտի 29-ին եւ 30-ին, ժամը 15:00-17:00, «Արաբկիր» ԲՀ-ի Կանաչ դահլիճում:

 

Դասընթացը կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի եւ Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համագործակցությամբ:

ՇՄԶ կրեդիտներ չեն նախատեսվում:

 

Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով ` https://forms.gle/yHFnDUtcMZWjkX2q6

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ: