Մաշկաբանություն. էքսիմեր լազեր
15 մարտ 2023

Գարնան ու արեւի հետ սովորաբար ակտիվանում են են նաեւ մաշկային խնդիրները: Սա լավ գիտեն հատկապես մարդիկ, ովքեր առնչվել են դրանց: Բայց ժամանակակից բժշկությունն առաջարկում է մի շարք միջոցներ` հանդարտեցնելու մաշկային խնդիրների սրացումներն ու ազատվելու դրանցից:
 

Օրինակ, էքսիմեր լազերը վիտիլիգոյի, պսորիազի, օջախային մազաթափության ու էկզեմայի ոչ տարածուն ձեւերի բուժման եղանակներից մեկն է համարվում: Հատուկ երկարությամբ արձակվող ալիքների միջոցով հնարավոր է լինում մաշկի վրա ընտրողական հակաբորբոքային ազդեցություն գործել, կանխել այդ խնդիրների խորացումն ու վերահսկել դրանց ընթացքը: Ընդ որում, անհրաժեշտ միջամտությունների քանակն ու բուժման պլանը որոշում է բժիշկը:
 

Մաշկաբանները վստահեցնում են, որ սա մաշկային խնդիրների դեմ պայքարելու անվնաս, արդյունավետ ճանապարհ է:
 

«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղումով:
https://arabkirmc.am/hy/services/105

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: