Շնորհավոր Մարտի 8
08 մարտ 2023

Սիրելի կանայք,
 

իրավունքների պաշտպանության օրվա՝ Մարտի 8-ի առիթով առաջին հերթին ձեր առողջության, խաղաղ ապրելու, մայրության բերկրանքն ամբողջ կյանքում վայելելու, ստեղծագործելու իրավունքների իրացում եմ մաղթում եւ անսահման սեր, որն ուժ կտա՝ հաղթահարելու դժվարությունները:
 

Շնորհակալություն, որ ձեր գոյությամբ դարձնում եք մեր կյանքն ավելի հետաքրքիր ու ջերմ, ձեր գործունեությամբ՝ ավելի ապահով ու վստահելի եւ ձեր նվիրումով՝ ավելի իմաստավորված: 
 

«Արաբկիր» ԲՀ տնօրեն

Արման Բաբլոյան

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy