Բուն զրույց. Արա Բաբլոյան
12 մարտ 2023

«Բուն TV»-ն հրապարակել է պրոֆեսոր Բաբլոյանի եւ «Առողջապահություն» շարքի հեղինակ Վիոլետա Զոփունյանի՝ ամիսներ առաջ տեսագրած զրույցը:

  • Առողջապահական բարեփոխումների սկզբունքները
  • Առողջապահությունն անկախության առաջին տարիներին
  • Բուժաշխատողների մասնակցությունը բարեփոխումների մշակմանը
  • Շարունակական մասնագիտական զարգացում
  • Առողջության իրավունք եւ սոցիալական արդարություն
  • Սրտային վիրաբուժության բարեփոխումներն ու ինֆարկտի կանխարգելումը
  • Միջազգային փորձի օգտագործման ճիշտ ձեւերը
  • Հնարավո՞ր է փոխել համակարգը` առանց մարդկանց փոխելու
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: