«Արաբկիրը» փոխել է Խադիջայի կյանքը
11 նոյեմբեր 2022

Գեղեցկադեմ Խադիջան Ալժիրից է: «Արաբկիր» բժշկական համալիր է եկել «Միզապարկի էքստրոֆիա ունեցող պացիենտների ասոցիացիայի» /ABEC/ եւ մեր վիրաբուժական թիմի վաղեմի բարեկամ, Սիեթլի Մանկաբուժական հիվանդանոցի պրոֆեսոր Փոլ Մերգերյանի միջնորդությամբ:
 

25-ամյա աղջիկն ի ծնե ունեցել է միզապարկի զարգացման արատ, որի շտկմանն ուղղված մի շարք վիրահատական միջամտություններ են իրականացվել: Սակայն, պացիենտի մոտ, այնուամենայնիվ, պահպանվել է մշտական անմիզապահությունը` բերելով սոցիալական ու հոգեբանական մի շարք խնդիրներ: Խնդրի լուծման համար իրականացվել է միզապարկի ծավալի մեծացում` աղիքային սեգմենտով եւ Մոնտի-Միտրոֆանովի վիրահատություն:
 

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծավալուն այդ վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը բարեհաջող են ընթացել, եւ Խադիջան անցած գիշեր վերադարձել է տուն` ազատված սոցիալական ու հոգեբանական դժվարություններից, որոնք, իր խոսքով, ունենում էր մինչ «Արաբկիր» գալը: Նա տեսազանգով հարցազրույց է տվել ասոցիացիայի նախագահին` պատմելով իր փորձառության մասին: Լսեք, թե ինչպես է Խադիջայի` Ֆեյսբուքում արած մի «search»-ը փոխել նրա կյանքը` Ալժիրից բերելով Հայաստան եւ նվիրելով նրան, իր բառով, ազատություն, որ թանկ է ամեն ինչից:
 

Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy