Գիտական սիմպոզիում
21 մայիս
Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացում․ Ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիա, անաֆիլաքսիայի և անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշում
Հարգելի՛ գործընկերներ,
սիրով հրավիրում ենք մասնակցելու գիտական սիմպոզիումի, որը նվիրված է Հայաստանում ալերգոլոգիական օգնության զարգացմանը, ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիայի նորություններին, անաֆիլաքսիայի ժամանակին ճանաչմանն ու վարմանը, ինչպես նաև անգիոայտուցի տարբերակիչ ախտորոշմանը։ Միջոցառումը կազմակերպվում է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի Մանկական շնչառական բժշկության և ալերգոլոգիա/իմունոլոգիայի սեկցիայի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ համանուն ծառայության կողմից։ Սիմպոզիումի շրջանակում տեղի կունենա նաև կարևոր մասնագիտական հայտարարություն՝ Մոլեկուլային ալերգոլոգիայի ասոցիացիայի միացումը Շնչառական կոալիցիային, ինչը նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանում ալերգոլոգիայի, իմունոլոգիայի և շնչառական բժշկության ոլորտների համագործակցության համար։ Բանախոսներ՝Պրոֆ. Ֆիլիպ Այգենման, Պրոֆ. Սերգեյ Սարգսյան, Դր. Սոնա Հարությունյան, Պրոֆ. Մարինե Պետրոսյան, Դր. Սևան Իրիցյան, Դր. Աստղիկ Բաղդասարյան, Դր. Արմինե Հակոբյան։ Թիրախային լսարան՝ Ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկական ալերգոլոգներ և կլինիկանան իմունոլոգներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, մանկական թոքաբաններ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մանկական անեսթեզիոլոգներ ու ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մաշկասեռավարակաբան, մանկական մաշկասեռավարակաբան, անհետաձգելի օգնության բժիշկներ, մանկական անհետաձգելի օգնության բժիշկներ, լաբորատոր բժիշկներ։ 28․05․2026
9:30-16:30
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանս դահլիճ
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին քննարկելու Հայաստանում ալերգոլոգիական օգնության ժամանակակից, անվտանգ և համակարգված զարգացման ուղիները