Մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Այնտեղ ամեն ինչ պարզ է ու մաքուր, բարի ու գեղեցիկ:
Սիրելի փոքրիկներ, շնորհավոր ձեր մանկության ամենաարեւոտ տոնը, ձեր իրավունքների պաշտպանության օրը` հունիսի 1-ը: Պարզ, մաքուր, բարի ու գեղեցիկ ձեր մանկությունը թող միշտ ապրի ձեր մեջ` անկախ տարիքից ու ցանկացած այլ հանգամանքից: Առողջ ու խաղաղ կյանք ամենքիդ` որտեղ էլ լինեք:
Հիշեք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի թիմը ձեր, ձեզանից շատերի ծնողների, հետագայում գուցե եւ ձեր փոքրիկների առողջության իրավունքի երաշխավորն է, ձեր անդավաճան ընկերը` առողջ կյանքի ճանապարհին: