Աշխատանքի ենք հրավիրում բուժքույրերի
02 մայիս 2022

«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում ցերեկային հերթափոխի բուժքույրերի

Անհրաժեշտ է ունենալ.
համապատասխան կրթություն ու դիպլոմ,
աշխատանքային որոշակի փորձ,
համակարգչային գիտելիքներ:

Ցանկալի է, որ
լինեք մարդասեր, կարգապահ, ազնիվ եւ արագ կողմնորոշվող,
աշխատանքում կարեւորեք շարունակաբար կրթվելն ու կատարելագործվելը:

Ինքնակենագրականներն ընդունվում են
[email protected] հասցեով:

Մեր հասցեն`
Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկական մասնաշենքով, հարկը` 3-րդ, մարդկային ռեսուրսների կառավարման ծաառայություն:
Հեռախոս՝ 015 400 300 եւ ներքին` 11 75: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy