Ասթմայի համաշխարհային օրը
04 մայիս 2022

Մայիսի 3-ը Ասթմայի համաշխարհային օրն է:
Բժշկական օրացույցում այն առանձնացվել է Ասթմայի համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ` ասթմայի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով:

Ասթման մանկական խրոնիկական ամենատարածված հիվանդությունն է: Այն կարելի է կառավարել` գրագետ մասնագիտական մոտեցումներով նվազեցնելով, կանխելով հերթական սրացումները:
Համաշխարհաին օրվա այս տարվա նշանաբանն է` «Փակել ասթմայի խնամքի բացերը»` ժամանակին եւ ճիշտ ախտորոշման ու բուժման միջոցով:

«Արաբկիր» բժշկական համալիրում ասթմայի հարցրեով զբաղվում է շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայությունը:

Այցելության համար պետք է նախապես հերթագրվել` զանգահարելով 015 400 300 եւ ներքին` 21 36 հեռախոսահամարով:

https://instagram.com/stories/astghikbag/2829837791059569290?utm_source=ig_story_item_share&igshid=MDJmNzVkMjY= 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: