Գիշերային գանձապահի աշխատանք
28 մարտ 2022

«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում գիշերային գանձապահի:
Աշխատանքային ժամերը` 21:00-09:00:

Հերթափոխը` օրումեջ /մեկ օր աշխատանքի, մեկ օր տանը/:

Համակարգչային գիտելիքներն ու հմտությունները պարտադիր են:
Աշխատանքային փորձը` ցանկալի:

 

Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] հասցեին:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ փորձագետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի Կենտրոնական գրասենյակը նախաձեռնել է հիվանդանոցային մանկաբուժական ուղեցույցների արդիականացման գործընթաց, որին մասնակցում են ընտրված փորձագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Քաթարից, աֆրիկական, ասիական, հարավամերիկյան այլ երկրներից։   Որպես ԱՀԿ արևելաեվրոպական տարածաշրջանը ներկայացնող փորձագետ, խմբում ներգրավված է «Արաբկիր» ԲՀ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Որպես համախմբագիր նա մասնակցել է 2022թ-ին հրապարակված ամբուլատոր բուժման ԱՀԿ Եվրոպական ուղեցույցի մշակմանը նույնպես։   Համագործալցելով ԱՀԿ-ի հետ` Առողջապահության նախարարությունն այս պահին թարգմանում է ձեռնարկը` Հայաստանում տեղայնացնելու համար: Այս աշխատանքները մեծապես նպաստում են Հայաստանում առավել օպտիմալ ուղեցուցների մշակմանը և երեխաների և մեծահասակների բուժման որակի բարելավմանը: