Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորման հետ, ինչի արդյունքում բաժանմունքի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ոլորտում կազմակերպված բոլոր գիտաժողովներին և դասընթացներին:
Բաժանմունքը ակտիվ կապ է պահպանում միջազգային մասնագիտական կառույցների, այդ թվում Ցյուրիխի, Բոստոնի, Անտվերպենի և Քլիվլենդի մանկական համալսարանական կլինիկաների հետ, ինչպես նաև Մինսկի հեմոտոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակնեդնացման, Մոսկվայի Ն. Ֆիլատովի անվան կլինիկայի անեսթեզիոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքների հետ: 2010թ-ին բաժանմունքի կողմից կազմակերպվել է Հայաստանում երեխաների շնչուղիների կառավարման առաջին սիմպոզիումը:
Բաժանմունքը համագործակցում է Շվեյցարիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի մի շարք առաջատար հիվանդանոցների հետ, ինչի շնորհիվ բաժանմունքի մասնագետները պարբերաբար անցնում են միջազգային վերապատրաստումներ: