Զարգացման մանկաբուժության ծառայությունը «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում զբաղվում է զարգացման և վարքային խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների հարցերով։ Եթե Դուք կամ Ձեր մանկաբույժը ունեք մտահոգություն, որ Ձեր երեխան ունի մտավոր, ֆիզիկական զարգացման, վարքի, խոսքի կամ սոցիալական ոլորտներում օգնության կարիք, մենք առաջարկում ենք բազմակողմանի հետազոտություն և հետագա հսկողություն։ Զարգացման մանկաբույժները աշխատում են երեխայի և ընտանիքի հետ բազմանդամ թիմի կազմում` ֆիզիոթերապիստների, լոգոպեդների, հոգեբանների, հատուկ մանկավարժների հետ միասին։
Մեզ ծառայության պացիենտներ են համարվում.
- նորածիններ` շարժողական ոլորտի հապաղումներով կամ հնարավոր զարգացման գլոբալ հապաղումներով, ՄՈՒՊ-ի կասկածով,
- կրտսեր տարիքի երեխաներ` շարժողական, խոսքի, սոցիալական ոլորտների զարգացման հապաղումներով, ներառյալ՝ աուտիստիկ սպեկտրի խանգարումներով կամ ՄՈՒՊ-ով, վարքային, քնի, կերակրման խանգարումներով,
- նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ` սովորելու դժվարություններով, զարգացման-վարքային խնդիրներով, ուշադրության կենտրոնացման, քնի խանգարումներով, մտավոր խնդիրներով, ՄՈՒՊ-ով, աուտիստիկ սպեկտրի խանգարումներով, տագնապային վիճակներով։
Մենք կատարում ենք.
- մտավոր զարգացման և ադապտիվ ֆունկցիաների գնահատում- Ցյուրիխյան խաղային վարքագիծ, Bayley Scales of Infant and Toddler Development, Third Edition (Bayley-III), SON-R 2-8 Nonverbal Intelligence Test, Kaufman Assessment Battery for Children (KABC), Wechsler Intelligence Scale for Children, Vineland III adaptive behavior scales,
- աուտիստիկ սպեկտրի խանգարումների գնահատում- Autism Diagnostic Observation Schedule (ADOS) II,
- էպիլեպսիայով պացիենտների հիշողության և գործադիր ֆունկցիաների գնահատում վիրահատությունից առաջ և հետո - Montreal Cognitive Test (MoCa), Beck Depression Inventory, Children`s Memory Scale (CMS), Grober &Buschke Verbal Memory Test, Boston Memory Test, Rey-Osterrieth complex figure test:
Մեր հետազոտությունը տևում է միջինում 1.5-2 ժամ:
Մենք համագործակցում ենք
Ցյուրիխի Համալսարանական հիվանդանոցի Զարգացման մանկաբուժության ծառայության հետ.