«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդավիրաբուժական բաժանմունքն ակտիվ կապեր ունի ԱՄՆ և Եվրոպայի մի շարք առաջատար նյարդավիրաբուժական կլինիկաների հետ:
Մեր կենտրոնի նյարդավիրաբույժները, նեյրոանեսթեզիոլոգները երկարաժամկետ մի շարք վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ի Քլիվլենդ և Նյու-Յորք քաղաքների, Սոֆիայի համալսարանական հիվանդանոցի, Սանկտ Պետերբուրգի առաջատար նյարդավիրաբուժական կլինիկաներում:
Արդեն 8 տարի է կենտրոնը սերտ համագործակցում է Սոֆիայի Սուրբ Իվան Ռիլսկու անվան համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական կլինիկայի հետ: Վերջինս տարածաշրջանային առաջատար նյարդավիրաբուժական կենտրոն է, որն ամեն տարի իրականացնում է ավելի քան 2000 նյարդավիրաբուժական բարդ վիրահատություններ: Կենտրոնի ավագ նյարդավիրաբույժները վերջին տարիներին ամենամյա այցելություններ են ունեցել «Արաբկիր» ԲՀ, որտեղ վերջիններիս օգնությամբ իրականացվել են բարդագույն նյարդավիրաբուժական վիրահատություններ: