Վիրահատություններ
Վիրահատություններ

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում նյարդավիրաբուժական ծառայությունում հնարավոր են հետեւյալ խնդիրների ախտորոշում և բուժում` մեծահասակ և մանկահասակ պացիենտների համար:

  • գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների վիրահատական բուժում,
  • գլխուղեղի ուռուցքների մինիմալ ինվազիվ ստերեոտակտիկ բիոպսիաներ` այդ թվում նաև տեղային անզգայացմամբ,
  • էպիլեպսիայի վիրահատական բուժում,
  • Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում` ուղեղի խորանիստ ստիմուլյացիա,
  • ողնուղեղի և ողնաշարի տարբեր վիրահատություններ` այդ թվում միջողնային ճողվածքների դեպքում,
  • գլխուղեղի և ողնուղեղի բորբոքային հիվանդությունների և պարազիտար ախտահարումների վիրահատական բուժում,
  • գլխուղեղի սուբդուրալ, էպիդուրալ, ներուղեղային արյունազեղումների վիրահատական բուժում
  • գլխուղեղի և ողնուղեղի բնածին արատների վիրահատական բուժում,
  • գլխուղեղի և ողնուղեղի տրավմատիկ ախտահարումների վիրահատական բուժում,
  • շունտավորող և էնդոսկոպիկ վիրահատություններ` բնածին և ձեռքբերովի հիդրոցեֆալիայի դեպքում,
  • գլխուղեղի անոթային հիվանդությունների վիրահատական բուժում,
  • ստերեոտակտիկ վիրահատություններ,
  • գանգոսկրի դեֆեկտների պլաստիկ վիրահատություններ,
  • գլխուղեղի ՎԱԴԱ թեստ` դոմինանտ կիսագնդի ախտորոշման համար,
  • ախտորոշիչ գոտկային պունկցիաներ,
  • ամբուլատոր միջամտություններ տեղային ցավազրկմամբ: