Իմունաբանական լաբորատորիա
Իմունաբանական լաբորատորիա

 

Իմունաբանական լաբորատորիայում իրականացվում են իմունաբանական լայն սպեկտորի հետազոտություններ` համապատասխան բարձր զգայունություն և սպեցիֆիկություն ունեցող մեթոդներով:

Էլեկտրաքեմիլյումինիսցենտային մեթոդով կատարվում են վիտամինների, հորմոնների, վիրուսների հետազոտությունները, իսկ իմունոտուրբիդիմետրիկ մեթոդով` իմունոգլոբուլինների որոշում:

Իմունաբանական լաբորատորիայում իրականացվում են նաև արյան մեջ ալերգենների որոշում` «Ոսկե ստանդարտ» հանդիսացող ImmunoCAP մեթոդով: Այս մեթոդը հնարավորություն է տալիս որոշել օրգանիզմի զգայնությունը մի շարք ալերգենների հանդեպ (ավելի քան 90 ալերգեններ սննդային և շնչառական ինսեկտային, ալերգոկոմպոնենտներ, անաֆիլակտիկ ցուցանիշներ):